ՆԱՏՕ-ն Անկարայում սպառազինության խոշոր գործարքների մասին կհայտարարի
ՆԱՏՕ-ի առաջնորդները ծրագրում են այսօր Անկարայում տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցող սպառազինության գործարքներ ներկայացնել՝ ցուցադրելու համար, որ հետևում են Եվրոպայի պաշտպանության նպատակով ծախսերն ավելացնելու՝ Միացյալ Նահանգների կոչերին՝ հյուսիս-ատլանտյան դաշինքի այսօր և վաղը անցկացվելիք գագաթնաժողովին ընդառաջ։
Եվրոպական կառավարությունները գործարքների մասին կհայտարարեն ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերությանը նվիրված համաժողովի ժամանակ՝ նախքան Թրամփի Անկարա ժամանելը։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ ԱՄՆ նախագահը նախ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչից հետո երեկոյան կմիանա ռազմական դաշինքին անդամակցող երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին հայտարարել է, որ եվրոպական երկրները «ապշեցուցիչ» չափով ավելացրել են պաշտպանական ծախսերը, ինչը պայմանավորված է ոչ միայն 2022-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ մտահոգությունների կտրուկ աճով, այլ նաև այդ հարցում Թրամփի «չափազանց վճռական» մոտեցմամբ։
«Մենք այժմ մի դաշինք ենք ստեղծում, որը կայուն է, և որտեղ ԱՄՆ-ն գիտի, որ դա արդար գործարք է», - Անկարայում լրագրողներին ասել է Ռյուտեն։
Добавить комментарий