2022 թվականից ի վեր մենք Ուկրաինային փոխանցել ենք 4,5 մլրդ դոլարի զինшմթերք. Լեհաստանի պաշտպանnւթյան նախարար
Լեհաստանը 2022 թվականի փետրվարից Կիևին փոխանցել է 16,4 մլրդ զլոտի (շուրջ 4,5 մլրդ դոլար) գումարի զենք և ռազմական տեխնիկա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա ներկայացրած շնորհանդեսի համաձայն՝ փոխանցումների մեծ մասը՝ 14,9 մլրդ զլոտի (4,1 մլրդ դոլար) ընդհանուր գումարով, Ուկրաինայի զինված ուժերին է հասել 2022-2023 թվականներին՝ «Օրենք և արդարություն» կուսակցության կառավարության օրոք։ Հանրապետության ներկայիս իշխանությունները Ուկրաինային ռազմական օգնություն են փոխանցել 1,5 մլրդ զլոտիի (0,4 մլրդ դոլար) չափով, նշել է նախարարը։
Նա նաև հաստատել է, որ Վարշավան, իրոք, Կիևին փոխանցել է Patriot համակարգերի հրթիռներ։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով ու խնդրանքով, Patriot համակարգերի օգտատերերի խմբի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո որոշում է կայացվել Կիևին Patriot հրթիռներ փոխանցելու մասին։ Փոխանցված քանակությունը չի գերազանցում մեր հնարավորությունների սահմանները և չի ազդում Լեհաստանի հակաօդային պաշտպանության ներուժի վրա»,- պատմել է Կոսինյակ-Կամիշը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշում էր կայացրել գաղտնազերծել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության մատակարարումները այն բանից հետո, երբ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ և նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կարոլ Նավրոցկին կառավարությանը մեղադրել էին Կիևին Patriot համակարգերի հրթիռներ փոխանցելու մեջ։
Добавить комментарий