Опубликовано H.Aslanyan -
Իրան

ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ 85 ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում և Քուվեյթում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը։

Սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։

Հարվածների թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների պահեստները, անօդաչու թռչող սարքերի արձակման կետերը, առափնյա ռադիոլոկացիոն կայանները, հակառակորդ նավերի դեմ նախատեսված հրթիռային համալիրները, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։

Добавить комментарий