Опубликовано H.Aslanyan -
Խալիլ

Ցավոք, նրանք Իրանին լավ չեն ճանաչում, եթե ԱՄՆ-ն պարբերաբար խախտի պայմանավորվածությունները, մենք կպատասխանենք դրանց․ Խալիլ Շիրղոլամի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տեսնելով, որ արդեն չի կարողանում շարունակել այս պատերազմը, հաշվի առնելով այդ պատերազմից ունեցած հետևանքները և վնասները, որոշեց համաձայնել այս հրադադարին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Սակայն հաշվի առնելով պարոն Թրամփի կերպարն ու բնավորությունը, ինչպես նաև նրա թիմի ունեցած առանձնահատկությունները, և հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության թշնամի սիոնիստական ռեժիմի ունեցած նպատակները, կարծես թե մենք գործ ունենք մի մարդու հետ, որը երկմտում է և դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ո՞ր ճանապարհով շարժվել»,-ասաց դեսպանը։

Ուստի, ըստ նրա, հենց այս պատճառով է, որ այն համաձայնագիրը, որն արդեն ստորագրվել է, մի քանի անգամ արդեն խախտվել է ԱՄՆ-ի կողմից։

«Հենց երեկ էլ խախտվել է այս համաձայնագրի 10-րդ կետը, որը վերաբերում էր Իրանի նավթի վաճառքին, որը պետք է տեղի ունենար առանց պատժամիջոցների։ Սրա պատճառն այն է, որ Ամերիկան սովոր չէ այլոց հետ հավասարը հավասարի  բանակցել։ Սովոր չէ հաշվի առնել նաև դիմացինի և այլոց շահերը»,-նշեց Խալիլ Շիրղոլամին։ 

Սակայն Իրանը, ըստ դեսպանի, չի ենթարկվի այն քայլերին ու գործողություններին, որոնք նրանք իրականացնում են Իրանի դեմ։

«Ցավոք, նրանք չեն ճանաչում Իրանի Իսլամական Հանրապետությանը․․․ Հուսով ենք, որ խելամտությունը և ռացիոնալությունը կվերադառնան և իշխող կդառնան Սպիտակ տանը, և նրանք իրենց հանձնառություններին հավատարիմ կմնան։ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը և ապացուցել է, որ եթե նրանք շարունակեն պարբերաբար խախտել պայմանավորվածությունները և համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց»,-նշել է դեսպանը

 

 

Добавить комментарий