Опубликовано Անի Երյան -
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝

Ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու

«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է: 

«Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝ մահացու վտանգի մեջ։ Ահա թե ինչն էինք փորձում կանխել։ Մենք այն հետ ենք մղել, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել»,-ասել է կառավարության ղեկավարը։

Նեթանյահուն հայտարարել է, որ չի վստահում Իրանին, և կասկած է հայտնել համաձայնագրի իրականացման հարցում: Նա հիշեցրել է, որ ինչպես նախագահ Թրամփը, ինքը նույնպես խոստացել է, որ Իրանը ոչ մի դեպքում միջուկային զենք չի ունենա։ 

Իսրայելի վարչապետն արել է նաև հայտարարություն նացիզմի վերաբերյալ: «Եթե չլիներ Միացյալ Նահանգները, նացիզմը կարող էր հաղթել: Ստալինիզմը կարող էր հաղթել: Եվ մենք կմտնեինք մութ դարաշրջան, որը կտևեր Աստված գիտի թե քանի հարյուր տարի»,- ասել է Նեթանյահուն:

 


 

Добавить комментарий