Опубликовано Անի Երյան -
 իրեն իրավունք է վերապահում

Ռուսական Առաջին ալիք․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

«Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ»,– այս մասին նշվում է ռուսական Առաջին ալիքի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

Ռեպորտաժում նաև ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ իրականում՝ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։

- Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։

- Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

- Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։

- Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։

Դետքի հետագծով

Հրապարակված խոսակցությունից հետո առաջանում են քաղաքական պատասխանատվության վերաբերյալ հարցեր։ Եթե Հայաստանի վարչապետի անունից ներկայացված դիրքորոշումն արտացոլում է իշխանության իրական մոտեցումները, ապա հասկանալի չէ՝ ինչու է երկրի ներքին և հատկապես եկեղեցական հարցերի շուրջ ակնկալվում միջազգային պաշտոնյայի աջակցությունը։ Հայաստանի ներքին քաղաքական և եկեղեցական գործընթացները պետք է լուծվեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական և իրավական դաշտում, այլ ոչ արտաքին դերակատարների մասնակցությամբ։

Սրանք քաղաքական հարցեր են, որոնց վերաբերյալ հանրությունն ակնկալում է հստակ և հրապարակային պատասխաններ իշխանություններից։

 

 

 

 

Добавить комментарий