Опубликовано H.Aslanyan -
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան կարծում եք»,-հայտարարել է Թրամփը։

Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով. Թրամփ

Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով: Այս մասին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո իր ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նրանք շատ են ցանկանում գործարք։ Նրանք ոչ վաղ անցյալում զանգահարել են, նրանք գործարք են ուզում։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի են գործարք կնքելուն, և չգիտեմ՝ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են այն պահպանել»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ այս գիշերվա ընթացքում Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել:

Добавить комментарий