Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը
Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և բաց է հանրության համար: Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է: Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը»,- ասել է նա՝ կրկին պնդելով, թե իբր «ՀՀ Սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան, և որոնք պետք է հեռացվեն» և դրանից հետո միայն կստորագրվի խաղաղության համաձայնագիրը:
Добавить комментарий