Опубликовано H.Aslanyan -
Քնեսեթ

Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։

«Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը նշում է, որ դրանք կլինեն առաջին ընտրությունները վերջին 38 տարվա ընթացքում, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։

«Գործող կառավարությունը կդառնա առաջինը վերջին 53 տարվա մեջ, որն աշխատել է իր լիազորությունների ամբողջ ժամկետը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել աշնանային խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ տանել։

 

Добавить комментарий