Опубликовано H.Aslanyan -
Ալիև

Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ են. Ալիև

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ են, իսկ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդները կիսում են այդ տեսակետը։ Այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ, պատասխանելով Anadolu-ի լրագրողի հարցին, հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական և տնտեսական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ երկրները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն եղբայրական և բարեկամ երկրներ են, այլև դաշնակիցներ: «Եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռազմական, իր դաշնակցին պաշտպանելու համար»,- ասել է Ալիևը։

Добавить комментарий