Իրանը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական թիրախների դեմ պատասխան հարվածների մասին
Իրանի պետական հեռուստառադիոընկերություն IRIB-ը հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներին։
Ըստ հեռուստաընկերության՝ հարձակման են ենթարկվել Քուվեյթում տեղակայված կապի համակարգերը, Patriot զենիթահրթիռային համալիրները, դիտակետային աշտարակներն ու զինամթերքի պահեստները։ Բացի այդ, իրանական բանակը հարվածել է նաև ԱՄՆ-ի նավերից մեկին՝ ի պատասխան իր ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումների։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումների, հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային։
Tasnim գործակալության տվյալներով՝ թիրախավորվել են սպառազինության պահեստները, արբանյակային կապի կենտրոնը և այն շենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինծառայողները։
Ռոյթերսի հաղորդմամբ էլ՝ Պենտագոնը նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Պարսից ծոցի իրանական Քեշմ կղզում և Բանդար Աբբասում պայթյուններ են որոտացել։
Добавить комментарий