Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա՝ «Մոսադի» հետ կապերի մասին լուրը
Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա՝ «Մոսադի» հետ կապերի մասին լուրը։
«New York Times թերթը հրապարակել է Ահմադինեժադի մասին լիովին կեղծ հաղորդագրություն և փորձել է հուզել հասարակական կարծիքը՝ օգտագործելով ռազմական սպառնալիքների հետ կապված զգայուն քաղաքական իրավիճակը», - «New York Times»-ի հրապարակումը մեկնաբանել է Ահմադինեժադի գրասենյակը։
Այնտեղ նաև նշել են, որ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթն ինքնին արժանի չէ վստահության, քանի որ հրապարակել է մի պատմություն, որին չարժե ուշադրություն դարձնել։
«Չնայած նրան, որ մենք համոզված ենք, որ «New York Times»-ի հոլիվուդյան ոճի պնդումները հերքման կարիք չունեն, մենք, հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտն ու քաղաքական իրավիճակը, կտրականապես մերժում ենք բոլոր պնդումները՝ որպես լիովին կեղծ», - ասված է հաղորդագրության մեջ։
Ահմադինեժադը Իրանի նախագահն է եղել 2005-ից 2013 թվականներին։ Նա իր թեկնածությունն առաջադրել է նաև հետագա ընտրություններում, սակայն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը նրան թույլ չի տվել մասնակցել։
Հիշեցնենք, որ թերթը, հղում անելով ԱՄՆ-ում և Իրանում ունեցած իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզությունը՝ «Մոսադ»-ը, մի քանի տարի շարունակ գաղտնի կապ է ունեցել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ հույս ունենալով օգտագործել նրան Թեհրանում գործող իշխանությունը տապալելու և երկրի նոր առաջնորդ նշանակելու համար։
Добавить комментарий