Опубликовано Անի Երյան -
Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը

Հայ ռազմագերին Բաքվի բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար, X-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։

«Սրտի ծանր վնաս. կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

«Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

Добавить комментарий