Բաքուն պնդում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն ՀՀ-ի սահմանադրության մեջ
Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են իրական խաղաղության մեջ և վերականգնում են առևտրային կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը Շուշայի IV գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում պակիստանյան PakTVGlobal հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բաքուն պնդում է, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ։
Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք համարում ենք մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։
Երբ այդ հարցը լուծվի, կարծում ենք՝ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»։
Добавить комментарий