Опубликовано Անի Երյան -
Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ԶԼՄ

Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ԶԼՄ

Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական դետալներ արտահանել Հայաստան։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն հունիս ամսին հայկական շուկա է մատակարարվել շուրջ 1,39 տոննա քաշով նմանատիպ արտադրանք։ Նշված խմբաքանակի ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել է 5,91 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։

 

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանից Հայաստան իրականացված արտահանման ծավալը կազմել է 17 միլիոն 128,64 հազար դոլար։ Ինչ վերաբերում է հակառակ ուղղությամբ շարժին, ապա նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը գնահատվել է ընդամենը 960 դոլար, ընդ որում՝ հունիսին հայկական կողմից որևէ մատակարարում չի գրանցվել։

 

Այս ցուցանիշները ձևավորվում են Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր աճի ֆոնին, որը կիսամյակի կտրվածքով հասել է 24 միլիարդ 661 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 1,1 տոկոսի աճ։ Երկրի արտահանման ծավալները կազմել են 16 միլիարդ 320 միլիոն դոլար (աճը՝ 26,7 տոկոս), իսկ ներմուծումը կրճատվել է 27,6 տոկոսով՝ կազմելով 8 միլիարդ 341 միլիոն դոլար։ Արդյունքում արտաքին առևտրի դրական սալդոն աճել է 5,9 անգամ՝ հասնելով 7 միլիարդ 979 միլիոն դոլարի։

Добавить комментарий