Ալիևը կրկին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ անվանելով նրան «խաղաղության մարդ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումից իր ելույթով կիսելու համար։
«Մինչև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձը մնացել է մեկ ամսից էլ պակաս։ Ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ գնահատանքն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Ձեր անփոխարինելի դերի համար։ Ձեր ղեկավարությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։
Դուք իսկապես խաղաղության մարդ եք», – գրել է Ալիևը։
Добавить комментарий