Պենտագոնը թաքցնում է ԱՄՆ-ի կորուստների իրական մասշտաբները. NYT
Պենտագոնը թաքցնում է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստների իրական մասշտաբները. այս մասին գրում է The New York Times-ը:
Պարբերականը պնդում է, որ վերջին շաբաթվա ընթացքում իրանական զինուժը երեք անգամ հարձակվել է Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտների վրա, տասնյակ զինվորներ տուժել են, սակայն պաշտպանության նախարարությունը չի բացահայտել այդ տվյալները՝ հղում անելով «օպերատիվ անվտանգությանը»։
Բացի այդ, Պենտագոնը դադարեցրել է Իրանին հասցված հարվածների քանակի հրապարակումը, որպեսզի Թեհրանին հնարավորություն չտա կոռեկտացնել (ճշգրտել) իր գործողությունները։ Նման փակվածությունը, NYT-ի կարծիքով, միայն հաստատում է՝ ամերիկացիների կորուստները զգալիորեն բարձր են պաշտոնական տվյալներից։
Добавить комментарий