Իրանի վրա վերջին հարվածներից հետո մոտ 100 ամերիկացի զինվոր է վիրավորվել․ Պենտագոն
Վերջին երկու շաբաթում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում մոտ 100 ամերիկացի զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել․ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը:
«Չնայած 2026 թվականի հուլիսի 7-ից ի վեր մոտ 100 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանց 96%-ը վերադարձել է ծառայության։ Նրանք վճռականորեն տրամադրված են վերադառնալ մարտական գործողությունների», – գրել է նա։
Փարնելն ընդգծել է, որ «ստացված վնասվածքների մեծ մասը թեթև ուղեղի ցնցումներ են»։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հուլիսի 17-ին Հորդանանում իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելիս երկու ամերիկացի զինծառայող է զոհվել, իսկ ևս մեկն անհետ կորել է։
Добавить комментарий