Ադրբեջանը միշտ աջակցել է Թուրքիային․ ադրբեջանցի պատգամավոր
Էրզրումում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի Միլլի մեջլիսի մի խումբ պատգամավորներ հանդիպել են «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Էրզրումի նահանգային ղեկավար Իբրահիմ Քյուչուքլուօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում պատգամավորներն ընդգծել են, որ Ադրբեջանը մշտապես աջակցել է Թուրքիային, և երկու երկրների հարաբերությունները մշտապես բարձր մակարդակով զարգանում են։
Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Էլշադ Միրբաշիրը, Քամիլա Ալիևան, Անար Մամեդովը։
Իբրահիմ Քյուչուքլուօղլուն շնորհակալություն է հայտնել պատգամավորներին այցի համար՝ շեշտելով նման հանդիպումների անցկացման կարևորությունը երկրների միջև այսպես կոչված եղբայրության հետագա ամրապնդման համար։
Добавить комментарий