Опубликовано H.Aslanyan -
Վբ

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

Ուկրաինական ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը Telegram-ում։

Նա նշել է, որ հարվածի են ենթարկվել լոգիստիկ կենտրոնները Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում, կան վիրավորներ։

Ընկերությունից հայտնել են, որ երկու կենտրոնների աշխատանքը դադարեցվել է։

Իր հերթին, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է. նրանցից երեքի վիճակը ծանր է։ Իսկ Կրասնոդարի պահեստային համալիրում, ըստ իշխանությունների, վիրավորվել է 10 մարդ։

Добавить комментарий