Опубликовано H.Aslanyan -
Շարաա

Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկիրը որևէ ռազմական միջամտություն չի իրականացնելու Լիբանանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալ-Շարաան հայտարարել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ Սիրիան փորձում է հնարավորություն տալ Լիբանանին կատարել «Հեզբոլլահ»-ին զինաթափելու իր պարտավորությունները՝ միաժամանակ ապահովելով, որ երկրում առկա իրավիճակը չազդի Սիրիայի վրա։

Ալ-Շարաան հայտնել է, որ կողմ է Լիբանանի պետական ինստիտուտների ուժեղացմանը, և որ հարաբերությունները պետք է հաստատվեն օրենքի գերակայության միջոցով։

Գոլանի բարձունքների վերաբերյալ Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ հետագա քննարկումների, սակայն պնդել է, որ Իսրայելը պետք է նահանջի դեպի 1974 թվականի անջատման գծեր։

 

 

Добавить комментарий