Опубликовано H.Aslanyan -
Սիրանուշ

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։

Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։

Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։

«Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշեց Սահակյանը։

Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։

«Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշեց Սահակյանը։

Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ–ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Добавить комментарий