Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պահեստազորի 25-օրյա հավաքների մասին դեռ նախանցյալ տարի Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը զգուշացրել էր, որ դրանք կարող են օգտագործվել որպես ընդդիմադիրներին ճնշելու գործիք, քանի որ օրենքն այնպես է գրված, որ կիրառման խտրականության լայն հնարավորություններ է տալիս։
Հայաստանում հաստատված օկուպացիոն վարչակարգն արդեն չի էլ թաքցնում, որ այդ հավաքների մեխանիզմը մահակ է իրենց համար անցանկալի անձանց գործունեությանը խոչընդոտելու համար։
Հունիս-հուլիսին Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող 4 հայ հոգևորականի միանգամից կանչեցին հավաքների։ Մեկ այլ հայտնի դեպքերից է Նիկոլին «անհարմար» հարց տված լրագրողին հավաքների տանելը։
Իսկ ամենաթարմ օրինակը՝ հանրային պաշտպաններին են սկսել կանչել հավաքների։
Սա այն դեպքում, որ Հայաստանում հանրային պաշտպանի ընդամենը 78 հաստիք կա, և այդ մարդիկ միայն հունվար-հունիս ամիսներին 25 806 գործով դատարաններում պաշտպանել են քաղաքացիներին։ Այսինքն՝ քիթ սրբելու ժամանակ չունեն։
Իսկ այ տասնյակ անգամներով ավելի մեծաթիվ զանազան քննիչների, պարեկների, գվարդիականների «վարժական» հավաքների չեն կանչում ու դժվար էլ երբևէ կանչեն»:
Добавить комментарий