Опубликовано H.Aslanyan -
Թրամփ

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման շուրջ «պատմական համաձայնության» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։

«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության հասավ ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն», - Truth Social-ում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային՝ միջնորդական ջանքերի համար։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է իրականացվի փուլ առ փուլ։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները AFP-ին հաստատել են, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնություն է ձեռք բերվել։ Իսրայելը, սակայն, առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը։

Գազայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները մի քանի շաբաթ է՝ ընթանում են Եգիպտոսում։ Ծրագիրը, բացի զինաթափումից, նախատեսում է նաև իսրայելական բանակի փուլային դուրսբերում Գազայի հատվածից։

Մարտական գործողությունների դադարեցումից հետո տարածքի կառավարումը նախատեսվում է հանձնել պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեին։ Իսրայելը նախկինում ՀԱՄԱՍ-ի զինաթափումը ներկայացրել էր որպես լարվածության հետագա թուլացման հիմնական պայման։

Добавить комментарий