ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների «դիտավորյալ սրացումը» նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա «հանցավոր և խելահեղ ռմբակոծությունները» ընտանիքներ են ոչնչացրել՝ կոչ է անելով միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելու Իսրայելի վրա՝ դադարեցնելու նման գործողությունները։
ՀԱՄԱՍ-ը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի:
Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել իր բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի դուրսբերումը Գազայից։
Добавить комментарий