Опубликовано H.Aslanyan -
Ական

Ադրբեջանի գյուղերից մեկում ական է պայթել․ կա երկու վիրավոր

APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA):

Հաղորդվել է, որ մարդասիրական ականազերծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Սուրխայլի Էլզամին Վեզիր օղլուն (ծնված 1994թ.) ծառայության ժամանակ պայթել է հակահետևակային ականից։ Պայթյունի հետևանքով նա աջ ոտքի վնասվածք է ստացել։

Միջադեպի ժամանակ մեկ այլ աշխատակից՝ Ֆիզուլի Ռիզվան օղլու Միրզոևը (ծնված 1998թ.), թեթև վնասվածքներ է ստացել։

Վիրավորները տարհանվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

 

 

 

Добавить комментарий