Опубликовано H.Aslanyan -
Հաջիև

Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ Սահմանադրությունից

Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Շուտով Հայաստանում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Սրանք այն ազդանշաններն են, որոնք մենք ստանում ենք։ Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Ադրբեջանի նկատմամբ նախաբանում նշված տարածքային պահանջները Հայաստանի Սահմանադրությունից հանելուց հետո մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», – ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

«Երբ այդ տարածքային պահանջները հանվեն, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ»,- ասել է նա։

Добавить комментарий