Մենք ուղերձներ փոխանցեցինք իսրայելական կողմին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը անարդար է. Հաջիև
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին։
«Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, և այս հարցը միշտ էլ կարմիր գիծ է եղել մեզ համար։ Հենց որ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, սկսեց ինտենսիվ դիվանագիտական գործունեություն։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշումը, առաջին հերթին, անարդար է, չի արտացոլում պատմական իրականությունը, և մենք այն ճիշտ չենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը նույնպես լուրջ ընդունեց Ադրբեջանից ստացված այս ուղերձները։ Մենք կարծում ենք, որ հետագա առաջընթացը կանխվեց։ Մեր կարծիքով, սա կլիներ լիովին անարդար քայլ, որը ոչ մի կերպ չի արտացոլում պատմական իրականությունը», - ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։
Добавить комментарий