Опубликовано H.Aslanyan -
Ակնա

Թուրք լրագրողները մեկնել են օկուպացված Ակնա

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը. գրում է Ermenihaber-ը։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայից Արցախ է մեկնել 20 հոգուց բաղկացած լրագրողների պատվիրակություն։ Նրանք այցելել են Ակնա  ու ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Ականազերծման փորձագետ Հալիկ Զուլֆուկարովը նրանց տեղեկատվություն է տրամադրել ընթացող աշխատանքների մասին և նշել, որ Ակնայի ավելի քան 20 տարածքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ըստ նրա՝ ականազերծման աշխատանքներին մասնակցում է 350 ականազերծող, վնասազերծվել է 42․664 մարտական ական ու ականազերծվել է 291․684 հա տարածք:

Նա նաև հայտնել է, որ ինքը 2017 և 2018 թվականներին ներկա է գտնվել Իրան-Թուրքիա սահմանին ընթացող ականազերծման աշխատանքներին։

 

 

Добавить комментарий