ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթը
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։
ՀՀ կառավարության կողմից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։
ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում, ասված է հայտարարության մեջ:
Добавить комментарий