Բաքվի Վերաքննիչ «դատարանն» անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավճիռը
Բաքվի Վերաքննիչ «դատարանն» անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բանակի փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։
Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել էր 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Добавить комментарий