Опубликовано Անի Երյան -
Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:  Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կար

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:

Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կարգի, վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս: Այժմ առանց որեւէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ:

Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարության խոսնակից՝ հասկանալու, թե, նախ, ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ: Ի վերջո, Արտաշատում ծառայող զինվորները, ըստ համապատասխան կարգի, վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության:

ՊՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

 

Добавить комментарий