Արթուր Խաչիկյան․ Նվիրվում է թուրքական լոբբիի մեր ռազմավարներին․ Թուրքիան Ուկրաինային է փոխանցում ATACMS հրթիռներ
Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Ուկրաինան Թուրքիայից գնում է 70 միավոր ATACMS բալիստիկ հրթիռ և 12 միավոր M270 արձակման կայանք։
Գործարքն այժմ ԱՄՆ Կոնգրեսում անցնում է ամերիկյան զենքի վերաարտահանման (ռեէքսպորտի) համաձայնեցման ընթացակարգը։ Բացի 70 միավոր M39 ATACMS հրթիռներից և 12 միավոր M270 կայանքներից, Ուկրաինան ստանալու է նաև կասետային մարտական մասով 2524 միավոր M26 ռեակտիվ արկ և 47 հազար 203 մմ տրամաչափի կասետային արկ՝ 2С7 «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանքների համար։ Սպառազինության փոխանցումը նախատեսվում է սկսել Կոնգրեսի կողմից ծանուցման դիտարկման ժամկետի ավարտից հետո։
Այս գործարքի արդյունքում Թուրքիան կրճատում է հնացած սպառազինության իր պաշարները, իսկ Ուկրաինան ուժեղացնում է հեռահար կրակային աջակցությունը։ M39 ATACMS-ը հրթիռի վաղ տարբերակն է՝ շուրջ 165 կմ հեռահարությամբ։ Այն կրում է 560 կիլոգրամանոց կասետային մարտական մաս՝ 950 միավոր M74 ենթառազմամթերքով, և նախատեսված է կենդանի ուժի, չզրահապատ տեխնիկայի, ՀՕՊ համակարգերի և տարածքային այլ թիրախների խոցման համար։
Добавить комментарий