Опубликовано Անի Երյան -
Մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ․ բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին․ Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարի խորհրդական

Մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ․ բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին․ Իրանի ԶՈւ գլխավոր հրամանատարի խորհրդական

Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ: Այս մասին այտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները։

«Այս հարցի շուրջ ո՛չ իրական փոխըմբռնում կա, ո՛չ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։ 

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։

Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին իրանա-հայաստանյան սահմանը և դրանով անցնող երթուղիները»,-նշել է նա։

Добавить комментарий