Опубликовано H.Aslanyan -
Շուշի

Կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան

Օգոստոսի 31-ին կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ 

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Շուշիի հարուստ պատմությունը՝ հիմնվելով պատմական փաստերի, սկզբնաղբյուրների և գիտական ուսումնասիրությունների վրա։

 Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանը, նրա բազմադարյա մշակութային ժառանգությանը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններին, 1992 թվականի ազատագրմանը։

 Ֆիլմի հեղինակային և ստեղծագործական խումբը միավորել է պատմաբանների, հետազոտողների և կինոգործիչների փորձն ու գիտելիքը՝ հանդիսատեսին ներկայացնելու պատմական ճշգրտության վրա հիմնված ամբողջական և փաստարկված աշխատանք։

Добавить комментарий