Опубликовано H.Aslanyan -
Զինվոր

Մահվան 3-րդ դեպքը բանակում` 10 օրվա ընթացքում

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զերամասերից մեկում: Աղբյուրի տվյալներով՝ ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)։

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

 

Добавить комментарий