Опубликовано D.Guyumjyan -
455555555

Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է շարունակվել մի քանի տարի

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հնարավոր է համարում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տևել մի քանի տարի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Մորավիեցկին ասել է «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մորավիեցկին նշել է, որ նման տեսակետ է հայտնում՝ հաշվի առնելով պատերազմի դաշտում տիրող իրավիճակը։ «Մենք ոչ մի ժամկետ չենք հաշվարկում, այլ պարզապես դիտում ենք, թե ինչ է կատարվում ճակատում, մարտի դաշտում, և դրան համապատասխան՝ փորձում ենք հարմարվել իրավիճակին, դիվանագիտական ճանապարհով աշխատել Արևմտյան Եվրոպայի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցենք Ուկրաինային»,- ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պատերազմը կարող է շարունակվել մի քանի տարի, Մորավիեցկին դրական պատասխան է տվել։

Ավելի վաղ Լեհաստանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այս պատերազմը կարող է շարունակվել ամիսներ։

Добавить комментарий