ՔՊ-ականները լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»
Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա, հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իհարկե, Ալիևը փորձեց դա անել՝ շոյելով, ասելով, որ Փաշինյանը չպետք է նեղանա, և որ ինքը պարզապես փաստն է արձանագրում:
Հիմա ի՞նչ է ստացվում. երբ դրա մասին՝ որպես արձանագրում, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էին ասում, ՔՊ-ականներն իրար հերթ չտալով շեֆին պաշտպանում էին, դողէրոցքի մեջ էին ընկնում, իսկ երբ իրենց՝ Բաքվի մեծ եղբայրն է ասում՝ լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»»,- ընդգծել է Աբրահամյանը։
Добавить комментарий