Опубликовано H.Aslanyan -
Նիկոլ

Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են, ով ասում է Արցախ, դատապարտվում է. Արթուր Խաչատրյան

Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են, ով ասում է Արցախ, դատապարտվում է: Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«2 օր է արդեն մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում Հայաստանի Հանրապետությունում: Նիկոլ Փաշինյանի այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ համակարգը անցել է գործի, չկա էլ իրավապահ ավտոնոմ մարմինների անկախությունը, ինքնավար մարմինների անկախությունը, չկա այլևս դատարանների անկախությունը, գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը։

Այն, ինչ որ մենք տեսնում ենք, բռնակալության հաղթարշավ է, այստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ, դատվում են և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին։ Հիմա կասեք լավ, բա Ալիևը սրա հետ ի՞նչ կապ ունի։ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են Արցախ, ովքեր խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են։ Ստացվում է՝ Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են, և սա է դրա ամենապարզ դրսևորումը»,- նշել է Խաչատրյանը:

Добавить комментарий