Опубликовано H.Aslanyan -
Հարված

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի, Բորիսպոլի, Զապորոժիեի, Կրեմենչուգի և Կրիվոյ Ռոգի ռազմարդյունաբերական համալիրների, մետալուրգիայի և նավթավերամշակման արդյունաբերության, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների վրա գիշերային զանգվածային հարվածների մասին։

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, հարձակման են ենթարկվել Օդեսայի, Չեռնոմորսկի և Ռենիի նավահանգիստները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ երկրի ուղղությամբ արձակվել են 258 անօդաչու թռչող սարք, «Իսկանդեր M/KN-23» բալիստիկ հրթիռներ և «Օնիկս» հականավային հրթիռներ, որոնց մեծ մասը խոցվել է։ Որոշ վայրերում գրանցվել են հարվածներ։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ իշխանությունները հայտնել են, որ Օդեսայի մարզի վրա հարձակումը տևել է յոթ ժամ։ Օդեսայում վնասվել է 16-հարկանի բնակելի շենք և երկու ուսումնական հաստատություն։ Վնասվել են ենթակառուցվածքային կառույցներ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։

Добавить комментарий