Опубликовано H.Aslanyan -
Շամշյան

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։

 

Добавить комментарий