Опубликовано H.Aslanyan -
բալիստիկ

ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի ամերիկյան ռազմաբազաներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանում ամերիկյան ուժերի տեղակայման երկու ռազմաբազաների՝ ի պատասխան նախօրեին Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզուն ԱՄՆ-ի հարվածի։

Հորդանանի զինված ուժերն ավելի ուշ հայտնել են, որ օգոստոսի 31-ի լուսադեմին երկրի օդային տարածք ներխուժած ութ հրթիռ է խոցվել։ 

Ամերիկյան կողմը հարվածների հետևանքների մասին առայժմ տեղեկություն չի հրապարակել։

Добавить комментарий