Опубликовано detq-editor -
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանի Առանձին համազորային բանակի մի խումբ զինծառայողներ ուղարկվել են Թուրքիա՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հեյդար Ալիև-2023» մարտավարական զորավարժությանը, որը տեղի կունենա Կարս քաղաքում:

Ադրբեջանի պետական օրհներգի կատարումից հետո արարողության ժամանակ ելույթ ունեցած Առանձին համազորային բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռահիմ Ջաֆարովը խոսել է երկու երկրների միջև անկոտրում եղբայրության և անցկացվող համատեղ զորավարժությունների կարևորության մասին:

Նշվել է, որ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժության հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում զորքերի համակարգման ապահովումն է, հրամանատարության կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Добавить комментарий