Опубликовано H.Aslanyan -
ԳՇ

ԳՇ պետը Հնդկաստանի ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ 

ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։

Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

ՀՀ ՊՆ

Добавить комментарий