Опубликовано detq-editor -
Թուրքիան մեծացրել է իր միջազգային ազդեցությունն ԱԹՍ-ներով. ֆրանսիական լրատվամիջոցներ

Թուրքիան մեծացրել է իր միջազգային ազդեցությունն ԱԹՍ-ներով. ֆրանսիական լրատվամիջոցներ

Ֆրանսիական «La Croix» թերթի վերլուծական հոդվածի զինված անօդաչու թռչող սարքերի մասին հատվածում առանձին բաժին է հատկացվել թուրքական ԱԹՍ-ներին։

«Baykar» ընկերության մշակած «Bayraktar TB2» ԱԹՍ-ները վերլուծական հոդվածում բարձր են գնահատվել․ «ԱԹՍ-ն Թուրքիայի միջազգային ազդեցության նոր գործիքն է»։

Թերթում նշվում է, որ Թուրքիան ԱԹՍ-ների տեխնոլոգիայի շնորհիվ մեծացրել է իր ազդեցությունն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում։

«Թուրքիան շարունակում է միջազգային ասպարեզում ուշադրություն գրավել պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր ձեռնարկած քայլերով։ Առանձնանում են ներքին և ազգային ռեսուրսներով արտադրվող զինված անօդաչու թռչող սարքերի գրանցած հաջողությունները տարբեր երկրների մարտադաշտերում»,- գրում է ֆրանսիական պարբերականը։

Добавить комментарий