ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում խոցել են ԱՄՆ զինված ուժերի արդեն 52-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ փետրվարին էսկալացիայի նոր փուլից ի վեր։
Այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 02։29-ին (Երևանի ժամանակով՝ 02։59), ԱՄՆ բանակին պատկանող 52-րդ MQ-9 անօդաչուն որսացվել և ոչնչացվել է Քեշմ կղզու երկնքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի միջոցով», — ասվում է հայտարարության մեջ։
Добавить комментарий