Опубликовано H.Aslanyan -
Բայրամով

Բայրամովն ու Արաղչին քննարկել են Ադրբեջան-Իրան երկկողմ ու բազմակողմ օրակարգը

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը կարևոր քայլ են համարել նաև 2026 թվականի օգոստոսին Բիշքեկում կայացած Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության ու կայունության խթանման կարևորությունը։

 

Добавить комментарий