Опубликовано H.Aslanyan -
Զելենսկի

Զելենսկին նշել է Պուտինի հետ հնարավոր եռակողմ հանդիպման վայրն ու ժամանակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովը կարող է հարթակ դառնալ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման համար։ Կիևը պատրաստ է աջակցել նման ձևաչափին, եթե համաձայնություն ձեռք բերվի․РБК-Украина-ն։

Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան կողմերն արդեն քննարկել են գագաթնաժողովի ընթացքում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Նա հավելել է, որ G20-ի ձևաչափն ինքնին կարող է պայմաններ ստեղծել երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների համար։

«Ես կարծում եմ, որ սա եռակողմ հանդիպման պոտենցիալ հնարավորություն է՝ շոշափելի արդյունքներով»,- նշել է Զելենսկին։

 

 

Добавить комментарий