Опубликовано H.Aslanyan -
Ֆիդան

Թուրքիան շարունակում է բանակցել Ռուսաստանից գնված S-400-ների վերաարտահանման շուրջ. Ֆիդան

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանից գնված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաարտահանման հնարավորության շուրջ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքների մասին Անկարան կհայտարարի գործընթացի ավարտից հետո։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանին չի դիմել S-400 համակարգերը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու թույլտվության համար։ Նա նաև նշել էր, որ այդ համակարգերի վերաարտահանումը պահանջում է ռուսական կողմի համաձայնությունը։

Թուրքիան և Ռուսաստանը S-400-ների շուրջ 2,5 միլիարդ դոլարի գործարքը կնքել էին 2017 թվականին։ Դրանից հետո Թուրքիան հեռացվել էր ԱՄՆ-ի F-35 կործանիչների արտադրության ծրագրից։ Թուրքիայի մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ S-400-ները կարող են վերավաճառվել Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին։

Добавить комментарий