Опубликовано A.Gevorgyan -
йсфофо

Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած կոշտ ուժի քաղաքականությունը

Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ 

Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած կոշտ ուժի քաղաքականությունը, ինչը դրսևորվում է նրա ելույթներում, որոնք լի են սպառնալիք պարունակող հայտարարություններով:

Այսօր Իլհամ Ալիևը բացահայտ խոսել է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մասին, որտեղ խաղաղության մասին պատկերացումներ անգամ չեն կարող լինել: Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն իրականության հետ որևէ աղերս չունի:

Ստորև մեջբերում ենք Բաքվի բռնապետի այսօրվա հայտարարությունները, որոնք միայն դրա մասին են փաստում:

1. Ադրբեջանական բանակն այսօր շատ ավելի ուժեղ է, քան նույն ադրբեջանական բանակը, որը հաղթանակ տարավ 2020 թ.։ Միևնույն ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի ցանկացած պահի:

Խաղաղության մասին անդադար հայտարարություններ անող երկիրը զինում է բանակը և պատրաստվում է պատերազմի:

2. Հայաստանում ռևանշիստական ուժերը կրկին գլուխ են բարձրացնում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի և ստեղծենք այնպիսի բանակ, որն օրինակելի կլինի միջազգային մասշտաբով։

3. Թող լսեն Հայաստանի ղեկավարությունը և նրանց թիկունքում կանգնած ուժերը, այսօր ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կապացուցենք ցանկացած ձևով:

4. Հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը և դրանով ցույց տալով խաղաղության պայմանագրի պատրաստակամություն՝ Հայաստանն արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է:

Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ խաղաղության անվան ներքո Ադրբեջանը ցանկանում է հասնել իր նպատակներին: 

Добавить комментарий